Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնքի «Գույների աշխարհ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 28-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |