Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» 2025 թվականի հունվարի 13-ի N13-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25 -ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին»N 120-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 151 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Ռուզաննա Վարտանյան Ռադիկի» հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի համար հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: