Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, 43-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 70-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 28.09.2023թ. N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով 2026 թվականի օգոստոսի 22-ին www.e-auctions.am էլեկտրոնային աճուրդների կայքի միջոցով անցկացված էլեկտրոնային աճուրդի արդյունքները՝
. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Բլագոդարնոյե հասցեում գտնվող 17.16419հա (կադաստրային ծածկագիր՝ 06-0024-0544-0004) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատսքը 6790000 (վեց միլիոն յոթ հարյուր իննսուն հազար ) ՀՀ դրամով օտարել 2026 թվականի սեպտեմբերի 22-ին էլեկտրոնային կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված « ՀԱՅԼԵՆԴ ՓԱՍՉԸՐԴ ԼԱՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Վահագն Վահեի Մուղնեցյանի:
2.« ՀԱՅԼԵՆԴ ՓԱՍՉԸՐԴ ԼԱՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահագն Վահեի Մուղնեցյանի , պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել լոտի գինը՝ հաշվանցելով նախկինում վճարված նախավճարը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո « ՀԱՅԼԵՆԴ ՓԱՍՉԸՐԴ ԼԱՄԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահագն Վահեի Մուղնեցյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման: