|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2025 թվականի N 975-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ Սույն թվականի նոյեմբերի 14- ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝ 1. Տաշիր համայնքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարական պլանը հաստատելու մասին, 2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը այլ հասցեում իրականացնելու մասին, 3. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, լուծարման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 25-ի N 52-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Տաշիր-Գյումրի մայրուղի 55 անասնապահական համալիր հասցեում գործունեություն ծավալող խոզաբուծական համալիրի ընդլայնումների աշխատանքներին անհամաձայնություն տալու մասին, 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|