Այսօր: Հինգշաբթի, 18 Դեկտեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 08-25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

26 նոյեմբերի 2025 թվականի N 08-25

«ԲՈԶՈՅԱՆ« ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔԻ ԵՐևԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 6/4 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՍՑԵՈՒՄ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՋԵՐՄՈՑ 1-85*66, ՋԵՐՄՈՑ 2-39*45 ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում ունեցավ «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Երևանյան փողոց, թիվ 6/4 հասցեում հասցեում «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա Ջերմոց 1-85*66, Ջերմոց 2-39*45 կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին փուլ): Հանրային քննարկման մասնակիցների ցանկը և հանրային լսումների լուսանկարների սկավառակը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին Տաշիր համայքնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-Ի տնօրոն Ջոն Պողոսյանը, Ընկերությնա իրավական խորհրդատու Արթուր Չերչինյանը, բնակավայրի բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարի լիազորված տվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ, Տաշիրհամայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական կայքում, փակցվել՝ Համայնքի ղեկավարի նստավայրի , բնակվայարերի վարչական շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել: Ն. Աղդասարյանը այնուհետև խոսքը փոխանցեց Ընկերության իրավական խորհրդատու Ա. Չերչինյանին: Ա.Չերչինյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և ներկայացրեց «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքները: «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա նախատեսվում է կառուցել 85*66՝ 5610քմ, 39*45՝ 1755քմ մակերեսներով ջերմոց: Նախատեսվող գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ-ի և փորձաքննության : Գործունեության տարծքը գտնվում է Տաշիր բնակավայրի սահամամներում: Կառուցովող ջերմոցների հեռավորությունը ամենամոտ բնակելի տներից՝ 172մ: Ջերմոցների նախագծային լուծումները գործող քաղաքաշինական փաստաթղթերի և շինարական նորմերին հիման վրա: Նախատեսվող գործողությունները ենթադրում են ժամանակակից լուծումներով կառուցապատում, որն իր մեջ ներառում է ժամանակակից լուծումներով 2 ջերմոցի կառուցում և շահագործում: Ջերմոցներում աճեցվելու է բանջարեղեն: Ոռուգում իրականացվելու է կաթիլային եղանակով: Ջերմոցները նախատեսվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով ՝ ծածկված եռաշերտ պոլիէթիլենային թաղանթով: Ունենալու են բարձր լուսաթափանցելիություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվածություն, ջերմամեկուսացման բարձր ցուցանիշ, բարձր դիմադրողականությւոն քամու և տեղումների նկատմամբ: Շրջակա միջավայրի վա ազդեցությունը ձգտ 0-ի Հանրային լսման մասնակիցները «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ- ներկայացուցիչներին տվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանություն տվեցին ներկայացված ծրագրին և ողջունեցին նախատեսվող գործունեությանը: Քննարկումների պատասխանատու՝ Տաշիրի ղեկավարի առաջին տեղակալ Ն. Բաղդասարյան
Ձեռնարկող` «ԲՈԶՈՅԱՆ» ՍՊԸ- տնօրեն Ջոն Պողոսյան



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner