Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 13
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 հուլիսի 2023 թվականի N 13

«ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՔՎԱՐՑԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ( 1-ԻՆ ՓՈՒԼ )

2023թվականի հունլիսի 7-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնք ի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի  ունեցան «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ--ի կողմից ներկայացված հայտի հիման վրա ՀՀ Լոռու մարզի Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին փուլ/:

Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքի ղեկավար Է. Արշակյանը, «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Թումոյանը,  ընկերության բնապահպանական խորհրդատու Զ
Զուռնաչյանը և համայնքի բնակիչներ:

Ելույթ ունեցան

ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքի ղեկավար ԷԱրշակյանը նշեց, որ համայնքում իրականացնում են «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ--ի կողմից ներկայացված հայտի հիման վրա ՀՀ Լոռու մարզի Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ 1-ին  հանրային քննարկումները: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է: Այնուհետև Է. Արշակյանը խոսքը փոխանցեց Ընկերության տնօրեն Ա. Թումոյանին, ով ընկերության գործունեությունը և նշեց, որ ընկերությունըօգտակարհանածոյիադյունահանմանդեպքումկպահպանիբնապահպանականբոլոր  բոլորնորմերը, ինչպեսնաևկստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրիսոցիալտնտեսականզարգացմանոլորտում

Ընկերության բնապահպանական խորհրդատու ԶԶուռնաչյանը, նշեց որ  համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բոլոր հանքավայրերի  երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության 2 փուլով՝ 4 հանրային քննարկումների իրականացմամբ: Այս հանրային քննարկումը նվիրված է ընկերության մտադրություններին և համայնքի նախնական համաձայնության դեպքում «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲ ընկերությունը կսկսի նախագծային աշխատանքները ։

Ելույթ ունեցան համայնքի բնակիչներ ովքեր միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը։

Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ «ՊՐՈԲԵՏՈՆ» ՓԲԸ - ի կողմից ներկայացված Մեծավանի երկրորդային քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքներին:

Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը` 1 թերթ:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner