Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

Սույն թվականի ապրիլի 25-ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի հաշվեկշռում հաշվառված շարժական գույքը որպես մետաղի ջարդոն օտարելուն համաձայնություն տալու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 28-ի N33-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճների վարձակալության վճարների չափերը սահմանելու մասին 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N131-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին 7. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, դյուցազնագրքի և Գինեսի բազմակի ռեկորդակիր, Տաշիր համայնքի բնակիչ Արտյոմ Բագրատի Սոլոյանին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին 8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner