Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 121-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
«ԴՐՈՒԶՅԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2001 թվականի ապրիլի 2-ի N286-Ն որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետով, 73-րդ և 76-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հունիսի 19-ի « «Դրուզյա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օգտակար հանածոների արդյունահանմնա նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրման մասին » N1090-Ա հրամանը ՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավուքով պատկանող 06-081-0102-0019 կադաստրային ծածկագրով, 6,6772 հա մակերեսով և 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրով 12.9414 հա մակերեսով հողամասերում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար կնքել սերվիտուտի պայմանգրեր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող «Դրուզյա» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ:
2.Սերվիտուտի պայմանագրերի ժամկետները սահմանել երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/3076 թույլտվության ժամկետով:
3. Սերվիտուտի վճարները սահմանել 47 000 (քառասունյոթ հազար) ՀՀ դրամ՝ 06-081-0102-0019 կադաստրային ծածկագրով 6.6772 հա հողամասի համար և 91 000 (իննսունմեկ հազար) ՀՀ դրամ՝ 06-081-0102-0020 կադաստրային ծածկագրով 12.9414 հա հողամասի համար:
4. Սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրերը ենթակա են նոտարական վավերրացման , իսկ պայմանագրերից ծագող իրավունքները՝ պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner