Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-25/106» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025թ. օգոստոսի 21-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԻՐՏԻԳ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, կանխիկ փողի ձևով պայմանագրի ապահովման վճարման N 24867 հանձնարարականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԻՐՏԻԳ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի Դաշտադեմ, Մեդովկա, Նորաշեն, Սարատովկա և Տաշիր բնակավայրերի կամուրջների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-25/106» ծածկագրով գնման պայմանագիր: