Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Յուրիկ Մարտիրոսի, Սիլվարդ Արարատի, Արմեն Յուրիկի, Արմենուհի Յուրիկի, Աիդա Յուրիկի, Մարինե Յուրիկի Յավրումյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 578138, տրված 24.05.2002թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 07․03.2025թ.-ի Թիվ ՔԴ-242-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Յուրիկ Մարտիրոսի, Սիլվարդ Արարատի, Արմեն Յուրիկի, Արմենուհի Յուրիկի, Աիդա Յուրիկի, Մարինե Յուրիկի Յավրումյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0272-0237 կադաստրային ծածկագրով 1,0 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: