Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշման հավելված 2-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՓԲԸ-ի կողմից լիազորված անձ՝ Գուրգեն Պետունցի դիմումը՝ (մուտք՝ 14/06/2024-ի. ՏԴ-28-24):
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Միխայլովկա 7-րդ փողոց, թիվ 67 հողամաս հասցեում գտնվող 30-300 սպանդային միավոր սպանդանոցի շահագործման թույլտվություն:
2. «ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՓԲԸ-ին՝ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081207 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար: