Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով , «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 34.2-րդ կետով, 35-կետի դ) ենթակետով և 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Տաշիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1055-Ն որոշումով և հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած Քերոբ Ալեքսանի Պողոսյանի hամաձայնությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1․Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 13022025-06-0052 վկայական ) ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք․ Տաշիր, Դպրոցականների փողոց, 19/6 հասցեում գտնվող շինությունը՝ 35,7 քմ մակերեսով ավտոտնակը և դրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.00432 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Քերոբ Ալեքսանի Պողոսյանին։
2. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկներով՝
1) շինության 1 քառակուսի մետրի համար` 1028 (մեկ հազար քսանութ) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի, կիրառված գործակիցը`0,1028 ).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ
3. Քերոբ Ալեքսանի Պողոսյանը պարտավոր է Տաշիր համայնքի բյուջե վճարել՝
1) համայնքապետարանի 900275081090 հաշվեհամարին` 36700 (երեսունվեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ` շինության գինը.
2) համայնքապետարանի 900275081280 հաշվեհամարին` 34215 (երեսունչորս հազար երկու հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ` հողամասի գինը.
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է կառույցն իրականացրած Քերոբ Ալեքսանի Պողոսյանի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: