Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մելսիկ Արմենակի, Իրինա Վիլյամի, Արմեն Մելսիկի և Նարինե Մելսիկի Թադևոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1794724 տրված 31.03.2004թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 07․05.2024թ.-ի Թիվ ՔԴ-485-24,)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացիներ Մելսիկ Արմենակի, Իրինա Վիլյամի, Արմեն Մելսիկի և Նարինե Մելսիկի Թադևոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-064-0120-0004 կադաստրային ծածկագրով 2,17 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: