Հիմք ընդունելով քաղաքացի Համլետ Սպիրիդոնի Խռոյանի (անձնագիր՝ AV0581967, տրված 05.01.2023թ.) դիմումը (մուտք՝ 12/05/2025, ՔԴ-451-25), 17.12.1966 թվականին կազմված գույքային թերթը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 1444) վկայագիրը, «Արսեն Իսահակյան Ռուդիկ» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-03122025-06-0063 որոշումը ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, նկատի ունենալով, որ փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0,055745 հա: Հաշվի առնելով, որ 0,055745հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և մինչև 2001թ. մայիսի 15-ը` (1958-1965թթ-ին) կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել 06-008-0085-0007 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանային չափերը համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
2․ Օրենքի ուժով ճանաչել Համլետ Սպիրիդոնի Խռոյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0085-0007 կադաստրային ծածկագրով փաստացի տիրապետվող 0,055745 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
3. Օրենքի ուժով ճանաչել Համլետ Սպիրիդոնի Խռոյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, 06-008-0085-0007 կադաստրային ծածկագրում գտնվող 0,055745 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող շինությունների հատակագծի և բնութագրի։
4․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 6-ի «Լոռու Մարզի Տաշիրի համայնք քաղաք Տաշիր գտնվող 06-008-0085-0007 կադաստրային ծածկագրով հողամասի եվ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 770-Ա որոշումը:
5․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։