Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Քնարիկ Կարապետի Պողոսյանին, Սամվել Արշակի, Արկադի Սամվելի Մխոյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 26082013-06-0006, տրված 26.08․2013թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 06․10.2026թ.-ի Թիվ ՔԴ-856-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Քնարիկ Կարապետի Պողոսյանին, Սամվել Արշակի, Արկադի Սամվելի Մխոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0118-0033 կադաստրային ծածկագրով 0,476 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: