|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մայիսի 2023 թվականի N 515-Ա |
ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N97-Ն որոշումով հաստաված հավելված 1-ի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Անարատ հղության հայ քույրերի միաբանության տիրամայր հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից լիազորված անձ Սաթենիկ Բենիամինի Սիմոնյանի դիմումը (մուտք` 2023 թվականի մայիսի 30-ի ՔԴ-567-23)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝ 1.«Անարատ հղության հայ քույրերի միաբանության տիրամայր հայաստանի կուսաստան» ԿԿ-ը տալ վկայականում նշված թիվ 1 շինության քանդման թույլտվություն: 2.«Անարատ հղության հայ քույրերի միաբանության տիրամայր հայաստանի կուսաստան» ԿԿ-ը պարտավոր է Տաշիրի համայնքապետարանի 900275081215 հաշվեհամարին մուծել 5000 (հինգ հազար) դրամ տեղական տուրք` քանդման թույլտվության համար: 3. Կառուցապատողը քանդման աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|