Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԲՄԾՁԲ-26/02» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. հունվարի 16-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը և պայմանագրի ու որակավորման ապահովման տուժանքի մասին համաձայնագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՇԻՆ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի բնակավայրերի կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԲՄԾՁԲ-26/02» ծածկագրով պետական գնման պայմանագիր: