Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Համբար Մեսրոպի, Քիշմիշ Արամի, Ալինա Համբարի, Գարիկ Համբարի, Լուսինե Համբարի Ավդալյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1776737, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 25․02.2026թ.-ի Թիվ ՔԴ-159-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Համբար Մեսրոպի, Քիշմիշ Արամի, Ալինա Համբարի, Գարիկ Համբարի, Լուսինե Համբարի Ավդալյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0134-0003 կադաստրային ծածկագրով 0,256 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները