Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025թ. ապրիլի 10-ի N 3 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՎԱՐԴՄԱ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումները՝ տուժանքի մասին համաձայնագրերի ձևով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՎԱՐԴՄԱ» ՍՊԸ-Ի ՀԵՏ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար ապրանքի մատակարարման գնման «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29-1» ծածկագրով պայմանագիր՝ 1-5, 7-15 չափաբաժինների համար: