Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անժելա Ամլիկոսի, Փիրուզ Վալերի, Վարդան Վալերի Հայրապետյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1821922, տրված 16.06.2003թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 11․12.2024թ.-ի Թիվ ՔԴ-1227-24)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Անժելա Ամլիկոսի, Փիրուզ Վալերի, Վարդան Վալերի Հայրապետյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-042-0142-0064 կադաստրային ծածկագրով 0,157 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: