Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԵՐԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով  Արմեն Սերյոժայի Մնեյանի դիմումը (մուտք՝ 29.04.2024-ի ՔԴ 465-24)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Արմեն Սերյոժայի Մնեյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված օտարված ավտոմեքենաների գույքահարկի ընդամենը  103048 (հարյուր երեք հազար քառասունութ) դրամից 19350 (տասնինը հազար երեք հարյուր հիսուն) դրամը  հաշվանցել և մարել Արմեն Սերյոժայի Մնեյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված Մերսեդես Բենց Ց200 (Mercedes Benz C 200) մակնիշի, 37CB151 պատհամարանիշի, Ֆորդ Տրանզիտ 2,4  ՏԴՑԻ (Ford Tranzit 2.4 TDCI) մակնիշի,  40MA707պատհամարանիշի,   փոխադրամիջոցների ընթացիկ տարվա հարկային պարտավորությունը:

2՚ Վերադարձնել Արմեն Սերյոժայի Մնեյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված, օտարված ավտոմեքենաների  ընդամենը 83698 (ութսուներեք հազար վեց հարյուր իննսունութ) դրամ գերավճարը՝ առևտրային բանկում Արմեն Սերյոժայի Մնեյանին անվամբ բացված տարանցիկ հաշվի համարին` անձը հաստատող փաստաթղթի տվյալներով փոխանցելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝758333dc-ab99-4228-891c-9f148cdf6e63



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner