Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշումով հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով Տաշիր համայնքի մրցության հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 13-ի N52 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա, 6.54242 հա, 06-099-0218-0014 կադաստրային ծածկագրով ջրային նշանակության հողամասը, տարեկան 44800 (քառասունչորս հազար ութ հարյուր) դրամով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել 2024 թվականի հունիսի 13-ին Տաշիրի համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի կողմից անցկացված արդյունքում հաղթող ճանաչված Արգամ Հրայրի Խանաղյանին :
2. Արգամ Հրայրի Խանաղյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումից ծագող իրավական հարաբերությունները վավերացվում է նոտարական կարգով և ենթակա է պետական գրանցման :
4.Վարձակալությամբ տրվող հողամասի փաստաթղթերի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը կատարել վարձակալողի հաշվին: