ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կողմից 28․02․2025-ին հայտարարված «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/18» ծածկագրով ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների ստերիլիզացման/ամլացման ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա -ն/ այսուհետ՝ Մասնակից/ խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը։
Գնահատող հանձնաժողովը, 12․03․2025-ին կայացած նիստի ընթացքում ուսումնասիրելով մրցույթի միակ մասնակից Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ի ներկյացրծ հայտը,արձանագրել է՝ հայտում բացակայում է դիմում հայտարարությունը։
Գնահատող հանձնաժողովը,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04․05․2017-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N526-Ն որոշման 41-րդ կետի պահանջները, կայացրել է որոշում նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու մասին՝ Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ի կողմից ներկայացված հայտի անհամապատասխանությունները շտկելու նպատակով։
Գնահատող հանձնաժողովը 14․03․2025-ին կայացծ նիստում արձանագրել է, որ Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ն հայտի անհամապատասխանությունները չի վերացրել և առաջնորդվելով ՀՀ կառավարության 04․05․2017-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 526-Ն որոշման 42-րդկետի պահանջներով՝ Մասնակցի հայտը մերժել է։
«ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/18» ծածկագրով գնման ընթացակարգի չկայացած լինելու մասին հայտարարությունը 19․03․2025-ին հրապարակվել է տեղեկագրում։
Ղեկավարվելով «Գնումների մասին »ՀՀօրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով ՝
Որոշում եմ՝
1․ Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
2. ՀՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել Հովհաննես Ստեփանյան Ֆ/Ա-ի տվյալները՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։