Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9- ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25- ի N 121-Ն որոշման մեջ փոփոխությւոոն կատարելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին, 4.Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանելու մասին, 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հադիսացող 06-008-0464-0001 կադաստրային ծածկագրով 206,73 հեկտար հատուկ նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին, 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին |