Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14- րդ հոդվածով՜
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի հերթական արտագնա նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական տարածքում «Շինվեկտորե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Նորաշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին, 3. Համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 31-ի N 40-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին, 4. Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու մասին, 5. Փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն սահմանելու մասին, 6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք աճուրդով օտարելու մասին, 7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |