Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Աղվան Սեդրակի, Մարիամ Բարսեղի, Անժելա Աղվանի, Լուիզա Աղվանի, Սմբատ Աղվանի Մարտիրոսյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 1724640, տրված 31․08․2004թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 27․10.2025թ.-ի Թիվ ՔԴ-952-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Աղվան Սեդրակի, Մարիամ Բարսեղի, Անժելա Աղվանի, Լուիզա Աղվանի, Սմբատ Աղվանի Մարտիրոսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0201-0410 կադաստրային ծածկագրով 0,307 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները