1․ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
04․07․2024-ին «ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը», ի դեմս համայնքի ղեկավար է․ Արշակյանի (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Հ․Վիրաբյանի (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, կնքել են Տաշիր համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64) պայմանագիր, որի համաձայն՝ կատարողը ստանձնել է Տաշիր համայնքի տարածքում թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների մատուցման պարտավորությունը՝ համաձայն պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների։
Պայմանագրի կնքումից հետո «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն թույլ է տվել իր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների էական խախտում․մասնավորապես՝ չի իրականացրել թափառող կենդանիների ստերիլիզացման/ամլացման ծառայությունները։
2․ Որոշման ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը․
Պահմանագրի 1․2-րդ կետի համաձայն՝ ծառայությունը մատուցվում է պայամանգրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան․ որն է՝
Սույն տեխնիկական բնութագրով նախատեսվող 70 հատ թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունները (թափառող կենդանիների թվաքանակի նվազեցում) իրենցից ներկայացնում են թափառող կենդանիների բռնում, զննում, ստերիլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում, որն իրականացման համար առաջադրվում են հետևյալ պայմաններն ու չափորոշիչները.
1. Ամբողջական աշխատանքային ծրագրի մշակում, որը կապահովի գործողությունների արագ և արդյունավետ կատարումը:
2. Թափառող կենդանիների բռնում, որը պետք է իրականացվի բռնման ժամանակակից համապատասխան միջոցներով /կկիրառվեն ցանցանման հարմարանք՝ բռնման գործընթացում դժվարություններ առաջացնող կենդանիների դեպքում/: Բռնված կենդանիներին այդ նպատակի համար հարմարեցված տրանսպորտային միջոցներով տեղափոխում ժամանակավոր կացարան/կլինիկա:
3. Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է լինի դրա համար նախատեսված հատուկ շինություն, որը բնակելի տարածքում տեղակայված լինելու դեպքում՝ ապահովված է առանձին մուտքով, ինչպես նաև ունի.
· ընդունարան՝ կենդանիների զննման համար,
· առանձնացված բժշկական կաբինետ,
· առանձնացված վիրահատական բաժանմունք,
· առանձնացված ախտորոշիչ լաբորատորիա,
· վիրահատությունից հետո կենդանիների պահման, ինչպես նաև հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների համար տարածք, (կենդանիների պահման համար տարածքում վանդակների տեղաբաշխվածությունը այնպես է, որպեսզի բացառվի հիվանդությունների փոխանցումը),
· դիակների պահման համար սառնարանային խցիկ,
· կերի պահման համար պահեստ,
· սանհանգույց։
Ժամանակավոր կացարանը/ կլինիկան պետք է ապահովված լինի՝ բնական և արհեստական լուսավորությամբ, տաք և սառը ջրի ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ, խմելու ջրի անխափան (պահուստային տարողությունների առկայություն) ջրամատակարարմամբ, բնական և արհեստական օդափոխության համակարգով։ Պատերը և հատակը հեշտ մաքրվող և լվացող են, դիմացկուն են ախտահանիչ միջոցների ներգործությանը, կահույքի, դռների և պատուհանների մակերեսները բավականաչափ ամուր են, հեշտ մաքրվող և դիմացկուն լվացող և ախտահանիչ միջոցների ներգործությանը։ Ընդունարանը ապահովված է կենդանիների զննման համար անհրաժեշտ գույքով՝ զննման սեղան, աթոռ և այլն, տարածքում առկա է դեղերի, պատվաստանյութերի և/կամ անասնաբուժության մեջ օգտագործվող միջոցների պահման համար սառնարան, պահարան։ Ընդունման տարածքներն ապահովված են մանրէասպան լամպերով կամ այլ միջոցներով, վիրահատարանը ապահովված է կենդանիների վիրահատման համար անհրաժեշտ գույքով՝ վիրահատական սեղան, գործիքների համար սեղան, աթոռ, լվացարան, մանրազերծիչ և այլն, լաբորատորիան ապահովված է արյան և/կամ մեզի և/կամ կղանքի փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ գույքով՝ սեղան, պահարան, աթոռ և այլն, ախտաբանական նյութերի պահման համար նախատեսված սառնարանով, ախտաբանական նյութերի փորձաքննության համար նախատեսված անհրաժեշտ սարքավորումներով, պահեստները, սառնարանային խցիկները սարքավորված են դարակաշարերով և (կամ) տակդիրներով, որոնցով բացառվում է պահպանվող ապրանքների՝ հատակի, պատերի, սարքավորումների հետ շփման հնարավորությունը։
Ստերջացման վիրահատական միջամտությունները պետք է կատարվեն որակավորված անասանբույժի կողմից:
4. Կացարանում իրականացվում է կենդանիների գրանցում, հաշվառում, ինչի համար կատարողը պետք է վարի բռնված կենդանիների հաշվառման գրանցամատյան ու իրականացնի տարբերանշանակում (դիմացկուն նյութից պատրաստված ականջակալ) և կլինիկական հետազոտության իրականացում, ինչպես նաև՝ վարվում են հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններ և կատարվում են գրանցումներ:
5. Կլինիկայում, անասնաբույժի եզրակացությունից և խիստ վտանգավոր հիվանդությունների ցանկում ընդգրկված լեյշմանիոզ հիվանդության ախտորոշիչ թեստի դրական արդյունքից, իսկ դրա անհնարինության դեպքում ՀՀ-ում կենդանիների հիվանդությունների հայտնաբերմամբ հավատարմագրված լաբորատորիայի կողմից տրված փորձաքննության արդյունքներից հետո, բուժման ոչ ենթակա, մարդու և կենդանիների համար վտանգավոր հիվանդություններով հիվանդ և ագրեսիա ցուցաբերող կենդանիների էֆթանազիա՝ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգների և միջազգային նորմերին համաձայն և կենսաբանական թափոնների ու կենդանիների դիերի ուղարկում ոչնչացման՝ դիակիզման միջոցով:
Կենդանիների դիերի, ինչպես նաև կենսաբանական թափոնների ոչնչացումն իրականացվում է համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից՝ «Անասանբուժության մասին» ՀՀ օրենքի համաձայն։
6. Կենդանիների մոտ այլ մակաբույծների առկայության դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացում համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ:
7. Կլինիկապես առողջ կենդանիների ստերիլիզացում/ամլացում, հետվիրահատական 1-2 օրյա բուժում:
8. Պատվաստում կատաղության հիվանդության դեմ՝ օրենքի պահանջներին համապատասխան:
9. Վերը նշված բոլոր անասնաբուժական միջոցառումները իրականացնելուց հետո ստերիլիզացված/ամլացված կենդանին համարակալվում է (ականջին ամրացված տարբերանշանով) և բաց է թողնվում այն վայր, որտեղից բռնվել է (եթե դրանք չեն հանդիսանում կրթական, մշակութային, սպորտային, առողջապահական կազմակերպությունների (հիմնարկների) տարածքներ):
10. Նշված գործողությունների կատարման համար կենդանիներին տեղափոխումը, բռնման իրականացումը, կացարան/կլինիկայի և մեքենաների ախտահանումը իրականացվում է Կատարողի կողմից:
11. Ծառայությունների մատուցումն իրականացնել փուլերով՝ փոխադարձ համաձայնությամբ, պահանջը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում:
12. Թափառող կենդանիների քանակը՝ առկա թափառող շների առնվազն 60%:
13. Բնակչությունից և այլ անձանցից ահազանգերը ընդունելու և գրանցելու համար կատարողը պետք է ունենա օպերատոր, որը պետք է աշխատի ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն և յուրաքանչյուր շաբաթը մեկ տեղեկատվություն ներկայացնի համայնքապետարան բռնված կենդանիների քանակի վերաբերյալ՝ պարտադիր նշելով շների քանակը և թէ ո՛ր հասցեից են բռնվել շները, դրանցից քանիսն են ետ վերադարձվել և քնեցվել:
14. Կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցվում է լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և իրականացվում են հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները, ինչպես նաև կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ամսական տեղեկատվություն և հաշվետվություն է տրամադրվում լիազոր մարմնին և պատվիրատուին։
Ծառայության իրականացման ընթացքում պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները ցանկացած օր կարող են հետևել ծառայության մատուցման ընթացքին* բռնում, ստերլիզացում/ ամլացում, համարակալում և բաց թողնում:
Պայմանագրի 2․1․3-րդ կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագրը։
Կատարողի կողմից պայմանագիրը էականորեն խախտելն էական է համարվում, եթե՝
ա) մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի N1 հավելվածով սահմանցված պահանջներին,
բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։
Պայմանագրի անբաժանելի մաս կազմող N 1 հավելվածի համաձայն՝
ծառայությունների մատուցման ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ծառայությունները մատուցել ավելի կարճ ժամկետում:
Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։
ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարնի կողմից, հաշվի առնելով ամբողջ համայնքի տարածքում առկա թափառող կենդանիների վտանգավորությունը, բնակիչների ամենօրյա ահազանգերը, 05․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին ուղղված գրությամբ առաջարկվել է սեղմ ժամկետներում՝ մինչև 12․08․2024-ը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ծառայության մատուցման համար և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։
19․08․2024-ին «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին կրկին գրություն է ուղղվել՝ համայնքի բանակիչների համար ռիսկային հանդիսացող շների կծոցը, կատաղախտը և լոպտոսպիրոզը կանխելու նպատակով պահանջելով մինչև 31․08․2024-ը կատարել իր՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Կատարողը նախազգուշացվել է՝ հակառակ դեպքում Տաշիրի համայնքապետարանը ստիպված է լինելու պայմանագիրը միակողմանի լուծել՝ օրենքով և պայամանգրով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը»։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված»:
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1․Միակողմանի լուծել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան և «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի միջև 04․07․2024-ին կնքված Տաշիրի համայնքապետարանի կարիքներիհամար թափառող կենդանիների ստերիլիզացման/ ամլացման ծառայությունների մատուցման գնման (N ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-24/64) պայմանագիրը։
2․ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում՝ «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։