Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հրաչիկ Արամի, Նազիկ Աշխարաբեգի, Էդգար Հրաչիկի, Անահիտ Հրաչիկի Ավետյաններին և Ալլա Հրաչիկի Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 19102026-06-0024, տրված 19.10․2026թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 26․10.2026թ.-ի Թիվ ՔԴ-934-26)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Հրաչիկ Արամի, Նազիկ Աշխարաբեգի, Էդգար Հրաչիկի, Անահիտ Հրաչիկի Ավետյաններին և Ալլա Հրաչիկի Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-100-0139-0059 կադաստրային ծածկագրով 0,31078 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները