Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԽԾՁԲ-26/113» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. սեպտեմբերի 8-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԻՆՏԵՐԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, կանխիկ փողի ձևով կատարված պայմանագրի ապահովման վճարման N 9561 հանձնարարականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԻՆՏԵՐԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրի «Պարտեզ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տիպային շենքի կառուցում մանկապարտեզի լրամշակման (ընդլայնման) և տեղակապման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԽԾՁԲ-26/113» ծածկագրով գնման պայմանագիր: