Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Սույն թվականի մարտի 26- ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝
1. «Բազմակետ» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Պրիվոլնոյե բնակավայրի վարչական տարածքում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրակաացմանը նախնական համաձայնություն տալու մասին,
2. Քաղաքացի Դավիթ Աշոտի Արոյանի սեփականությունը հանդիսացող անասնագոմ կառուցելու համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին, 4. «Հայաստանի Հանրապետության Տաշիր համայնքի համար 2 նախադպրոցական ուսումնական հատատությունե համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի N19-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: