Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Դավոյան Սրբուհի»-ի 2026 թվականի ապրիլի 30-ի N112-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Բլագոդարնոյե, 1-ին փողոց, թիվ 54 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Դավոյան Սրբուհի»-ի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: