|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2025 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով՜
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝ Սույն թվականի հունվարի 15-ին, ժամը՝ 14:30-ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ 1. Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 25-ի N 121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին, 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 28-ի N 6-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 4. « Հայնախագիծ» բաց բաժնետիրաան ընկերության կողմից Տաշիր քաղաքում 432 աշակերտով կրթահամակիրի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնությւոն տալու մասին, 5. «Ռաֆ օջախ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և « Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնսորցիումի կողմից Մեծավան բնակավայրում կրթահամալիրի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին, 6. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը հաստատելու մասին, 7. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի համայնքային գրադարան » համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը հաստատելու մասին, 8. Տաշիրի համայնքապետարանի ենթակայությամբ «Տաշիրի մշակույթի կենտրոն» և «Տաշիրի արվեստի դպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների դահլիճների եվ սենյակների վարձակալության վճարների չափերը 2025 թվականի համար սահմանելու մասին, 9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կողմից 2025 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|