Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սոս Ռազմիկի, Հերմինե Հմայակի, Կամո Սոսի, Ռազմիկ Սոսի Դումիկյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 899761, տրված 16․09․2002թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 06․11.2025թ.-ի Թիվ ՔԴ-983-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Սոս Ռազմիկի, Հերմինե Հմայակի, Կամո Սոսի, Ռազմիկ Սոսի Դումիկյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0218-0079 կադաստրային ծածկագրով 0,3 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները