Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Արփինե Դալալոյան»-ի 2026 թվականի հոկտեմբերի 09-ի N158-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Լեռնահովիտ, 5-րդ փողոց, թիվ 6/1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Արփինե Դալալոյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի չորրորդ եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: