Այսօր: Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը․

«ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանը խախտել է   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի  1-ին մասով սահմանված պահանջները՝  սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում իրականացրել է շինարարական աշխատանքներ՝ տեղադրելով է գազի կուտակման տարա։

2․Վարչական ակնտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

«ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի   154-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի վարչական սահմաննեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 06-008-0009-0019 ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, տեղադրել է գազի կուտակման տարա  (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝  սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից  հազարհինգհարյուրապատիկի  չափով ։

Նշված փաստի պատճառով ՀՀ Լոռու մարզի  Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով  կազմած N  1/5 արձանագրության հիման վրա 2026 թվականի հոկտեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, հարուցվել է վարչական վարույթ:

Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 28-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտ «ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանին ուղարկվել է փոստային կապի ծառայության միջոցով /հիմք՝ 19․10․2026-․իփոստային անդորրագիր/:
Վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին ծանուցումը «ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանը ստացել է  22․10․2026-ին (հիմք՝  ստացման/հանձման ծանուցագիր)։«ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանը վարչական վարույթի շրջանակում գումարված նիստին չի մասնակցել։


3․ Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին » օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի  154-րդ հոդվածի 1-ին մասի՝  սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

Հաշվի առնելով վերը նշված փաստական և իրավական հիմնավորումները,հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված «ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյան կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 16․10․2026-ին կազմված N 1/5 արձանագրությունը և   վարչատուգանային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝

1.   «ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանին  ենթարկել  վարչական պատասխանատվության՝  Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի  154-րդ հոդվածի 1-ին մասի   հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 750․000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ: 

2․ Նախազգուշացնել «ՖԼԵՇ» ՍԲԸ-ի տնօրեն Սանասար Բեգլարյանին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով ,և Տաշիրի համայնքապետարանը ստիպված կլինի կիրառել նշված պահանջի ապահովման համար օրենքով սահմանված  անհրաժեշտ միջոցբներ։
3.   Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին: 
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել  դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան։


6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայանք, ք. Տաշիր, Վ.Սարգսյան 30
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner