Հիմք ընդունելով քաղաքացի Սալվիկ Ղուկեյանի (ծնված՝ 01.05.1958թ․) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2389717 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20267FHFCB, «ՍԱՄՎԵԼ ԳՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ կետերով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվի առնելով, որ Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրում գտնվող 06-008-0120-0010 կադաստրային ծածկագրով 0.0946 հեկտար մակերեսով հողամասի վրա 2010-ից 2012 թվականներին ինքնակամ կառուցված բնակելի նշանանակության շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Տաշիր համայնքի Տաշիր քաղաքում գտնվող, 06-008-0120-0010 կադաստրային ծածկագրով 0.0946 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 268.11 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը, 44.27 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 0.97 քառակուսի մետր մակերեսով զուգարանը, 32.77 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 4.27 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը, փաստացի չափագրման արդյունքում հողամասի մակերեսը կազմում է 0.0946 հա։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սալվիկ Ղուկեյանի սեփականության իրավունքը։
4․ Սալվիկ Ղուկեյանին՝
1) համայնքային բյուջե վճարել 360210 (երեք հարյուր վաթսուն հազար երկու հարյուր տասը դրամ) ՀՀ դրամ օրինականացման վճար (հաշվեհամար՝ 900275081124),
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: