Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՜
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի «Համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 31-ի N 40-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Արփինե Դավթյան » բառերը փոխարինել «Վրույր Պողոսյան» բառերով և 5-րդ ենթակետի «Մերի Խանաղյան - Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողը)» փոխարինել « Ասյա Հարությունյան - Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման սոցիալական աջակցության և առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ» բառերով: |