Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կորյուն Էդվարդի, Անգին Սուրիկի, Գագիկ Կորյունի, Էդիկ Կորյունի, Ալիկ Կորյունի Աբրահամյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 479776, տրված 24.12.2001թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 06․02.2025թ.-ի Թիվ ՔԴ-127-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Կորյուն Էդվարդի, Անգին Սուրիկի, Գագիկ Կորյունի, Էդիկ Կորյունի, Ալիկ Կորյունի Աբրահամյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0272-0211 կադաստրային ծածկագրով 1,0 հա խոտհարք:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: