Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով.
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N139-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N140-Ն որոշումը չեղյալ ճանաչելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հաղորդումը 2022 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները աճուրդով օտարելու մասին: |