Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները.
Տաշիր համայնքի ավագանին որոշում է` 1. Համաձայնություն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացվող «Մարդկային անվտանգության ծրագրերի շրջանակներում «Տաշիր համայնքի «Սևաբերդի» (Հովդարա) ջրամատակարարման համակարգի վերակառուցման» ծրագրի դրամաշնորհային գումարի 20% գումարի համաֆինանսավորմանը։ |