Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԱՇՁԲ-24/85» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2024թ. հուլիսի 22-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԱՁ Անետա Շահբազյան»-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումները՝ տուժանքի մասին համաձայնագրերի ձևով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԱՁ Անետա Շահբազյան»-ի հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր և Լեռնահովիտ բնակավայրերի փողոցների նշագծման աշխատանքների ձեռքբերման գնման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԱՇՁԲ-24/85» ծածկագրով պայմանագիր: