Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 14
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

13 հուլիսի 2023 թվականի N 14

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ և ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅԱՆ, ԾԱՎԱԼԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ և ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Սույն թվականի հուլիսի 13-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համյնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգը սահմանելու մասին» Տաշիր համայնքի ավագանու որոշուման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոկրատի Սոլոյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, աշխատակազմի բաժնի պետեր, համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննարկման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի կողմից նշանակված ներկայացուցիչ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը: Նորյար Բաղդասարյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Նունե Սոլոյանը ներկայացրեց ավագանու որոշման խախագիծը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացուցչին առարկություններ և առաջարկությունները չներկայացրեցին:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner