Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Անժելա Հայրապետյան»-ի 2026 թվականի ապրիլի 10- ի N100-26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 -րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ․ Լեռնահովիտ, Հրապարակ 6 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Անժելա Հայրապետյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: