Հիմք ընդունելով քաղաքացի Սեդրակ Թովմասի Ավետյանի (նույնականացման քարտ՝ 007796402, տրված 25.01.2016թ.) դիմումը (մուտք՝ 24/06/2024-ին, ՔԴ-637-24), Տաշիրի համայնքապետարանի կողմից 11 մարտի 2024 թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի(գրանցամատյաններ՝ 2194, 2197 և 2199) վկայագրերը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,096484 հա բնակելի կառուցապատման հողամասը և 1970թ-ին կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Սեդրակ Թովմասի, Անի Թովմասի և Սուսաննա Աղասու Ավետյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Սարչապետ 06-100-0036-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0,096484 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Սեդրակ Թովմասի, Անի Թովմասի և Սուսաննա Աղասու Ավետյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Սարչապետ 06-100-0036-0006 կադաստրային ծածկագրում գտնվող 0,096484 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։