Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառվարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշումով հաստատված կարգի 11-րդ և 12-րդ կետերով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի հետևյալ անահատական կազմը՝
1) Նունե Սոլոյան – աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար
2) Նաիրա Սարգսյան – Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի,սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար
3) Արփինե Դավթյան - ՄՍԾ Տաշիրի ՏԿ սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագերի բաժնի պետ,
4) Լիլիթ Ավետիկյան - Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության,կրթության,մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ (սոցիալական աշխատողը),
5)Մերի Խանաղյան - Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման սոցիալական աջակցության և առողջապահության,կրթության,մշակույթի,սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողը),
6) Նաիրա Պետրոսյան- « Տաշիրի համար 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգող,
7) Հովսեփ Մարտիրոսյան – ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ ԱԳ և ԸԲԿԲ բաժնմունքի պետ
8) Սուսան Մարդոյան – «Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոց»-ի ուսուցիչ,
9) Հասմիկ Խռոյան –«Տաշիր ԲԿ» ՓԲԸ բժիշկ;
2. Սահմանել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմից հանձնաժողովի նախագահ Նունե Սոլոյանին :
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հնարապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 31-ի «Համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին » N 40-Ա որոշումը: