Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի դիմումը, նակատի ունենալով որ «Տաք ձմեռ տարեցների համար» ծրագրի իրականացումը կլուծի ծրագրի շահառու տարեցների բնակարանների կոմունալ խնդիրները՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի բյուջեից «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը, որպես համաֆինանսավորում, տրամադրել 90000 /իննսուն հազար/ դրամ: |