Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՄԵԿ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ մասով, ՀՀ Կառավարության 2019 թվակնի մայիսի 10-ի «Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին» N 572-Ն որոշումով հաստատված կարգի 4-րդ կետով, 15-րդ կետի կետերով և հիմք ընդունելով «Լեպոլդ և ընկերներ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Բադալյանի դիմումը (մուտք՝ 02.08.2021-ի ՄԱ611) ՜

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

1․ Տալ համաձայնությւոն Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող, Տաշիր համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-081-0113-0033 կադաստրային ծածկագրով , հողագրունտի հանույթի տեղամաս հանդիսացող 4.464976 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրում 100000 խմ  հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելուն:
2. Հողագրունտի հանույթի սույն համաձայնությունը տրվում է ոչ ավելի, քան կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման կապալի պայմանագրի ժամկետի ավարտման օրվանից մեկ ամիս առաջ ընկած ժամանակահատվածը՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը:
3.«Լեոպաոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողագրունտի հանույթի տեղամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին նախնական պայմանագիր:
4.Հողագրունտի հանույթի իրավունք ստանալուց հետո «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ ՀՀ օրենսրությամբ սահմանված կարգով:
5. Հողագրունտի մեկ խորանարդ մետրի արժեքը սահմանել 150 դրամ։

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner