Այսօր: Շաբաթ, 6 Հուլիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-074-0241-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԻԿ ՍԱՂԱԹԵԼԻ ՍՈՂՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Նորիկ Սաղաթելի Սողոյանի (անձնագիր՝ AU0252093, տրված՝ 03.05.2021թ.) դիմումը (մուտք՝ 24/06/2024-ին, ՔԴ-636-24), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի գործ թիվ ԼԴ3/0079/02/23 քաղաքացիական գործով վճիռը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետույան օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ 64-րդ հոդվածի 8-րդ, 12-րդ կետերով և 118-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 06․10․2005թ․ թիվ 1886-Ն Լոռու մարզի Մեծավան գյուղական համայնքին անհատույց փոխանցվող հողերի մասին որոշումը և այն որ, օրիանական հատկացված 0,22433 հա հողամասը և կառուցված արդյոնաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության շինությունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով, որ շենք շինությունները կառուցվել է մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1975թ.-ին

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Վերականգնել Նորիկ Սաղաթելի Սողոյանին պատկանող անասնաշենքի սպասարկման համար 06-074-0241-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,22433 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը,
2․Օրենքի ուժով ճանաչել Նորիկ Սաղաթելի Սողոյանի սեփականության իրավունքը 06-074-0241-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,22433 հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
4․Պարտավորեցնել Նորիկ Սաղաթելի Սողոյանին համայնքային բյուջե վճարել՝ 1քմ- համար 141,9 (հարյուր քառասունմեկ ամբողջ իննը) ՀՀ դրամ գործող կադաստրային արժեքով, ընդհամենը՝ 318325 (երեք հարյուր տասնութ հազար երեք հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ։
5. Նորիկ Սաղաթելի Սողոյանի հետ ՀՀ օրենսդրության համաձայն կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր նոտարական վավերացմամբ։
6. Օրենքի ուժով ճանաչել Նորիկ Սաղաթելի Սողոյանի սեփականության իրավունքը ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0241-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,22433 հա մակերեսով հողամասի վրա գտնվող անասնաշենքի նկատմամբ։
7․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f2fb4f9f-be84-4514-a0c3-de0f39ea84a2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner