Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Յուրի Բեգլարի Մինասյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 2424761, տրված 10.09.2010թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 05․05.2025թ.-ի Թիվ ՔԴ-432-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Յուրի Բեգլարի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-039-0136-0063 կադաստրային ծածկագրով 0,327 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: