Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

22 մայիսի 2023 թվականի N 9

«ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐԱՏՈՎԿԱՅԻ ԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ (2-ՐԴ ՓՈՒԼ):

2023թվականի մայիսի 22-ին ժամը 11:30-ին ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքապետարանի շենքում տեղի  ունեցավ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ  /2-րդ փուլ/:

Հանրայինքննարկմանմասնակիցներիանհատականկազմըևմիջոցառմանտեսաձայնագրությանսկավառակը կցվումենսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ Լոռու  մարզի Տաշիրի համայնքի 1-ին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ ՍՊԸ-ի տնօրեն՝ Վահրամ Բեզոյանը, ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետԱ, Վարդանյանը և համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածանձ, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Մարգարի Բաղդասարյանը, ով ընթերցեց օրակարգը և համառոտ ներկայացրեց  հանրային քննարկամն ներկայացված հացի բովանդակությունը՝նշելով, որհրավիրվածհանրայինքննարկումըվերաբերումէ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ի  կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը:  ԱյնուհետևՆ. ԲաղդասարյանըխոսքըփոխանցեցՀՀշրջակամիջավայրինախարարության «Շրջակամիջավայրիվրաազդեցությանփորձաքննականկենտրոն» ՊՈԱԿ-իմասնագետԱստղիկ Վարդանյանը, ով   ներայացրեց  շրջակամիջավայրիվրաազդեցությանփորձաքննական  գործընթացները:

Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ:

Ելույթ ունեցավ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ»  ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Բեզոյանը:Նա ներկայացրեց ընկերության գործունեությունը և նշեց, որ ընկերությունըօգտակարհանածոյիադյունահանմանդեպքումկպահպանիբնապահպանականբոլոր  բոլորնորմերը, ինչպեսնաևկստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրիսոցիալ- տնտեսականզարգացմանոլորտում:
Ելույթ ունեցան Տաշիր համայնքի բնակիչները, ովքեր հավանություն տվեցին ներկայացված ծրագրին:

Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն և նախնական համաձայնություն տալ «ԿԱՄԵՆԿԱ ՍԹՈՈՒՆ»  ՍՊԸ-ի  կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Սարատովկայի բազալտների հանքավայրի շահագործման աշխատանքներին:

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner